ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ընտիր հավաքականությունը

Ընտիր հավաքականությունը
11.06.2024 | 18:56

Էս ժողովրդավարության ամենաայլանդակ կողմը քանակական ցուցիչն է. որակի ոչ մի պահանջ:

Գերակշռիր քանակով և երկիրը բռանդ մեջ է, թեկուզ և գերակշռածները լինեն բախտախնդիրներ, դավաճաններ, սրիկաներ, ազգադավներ, տգետներ, սեռափոխներ, մոլագարներ, պորտաբույծներ, գողեր և նմանատիպ այլք:

Ինչպես մոտավորապես եղավ 2018-ին և 2021-ին ընտրական Հայաստանում:

Ժողովրդավարությունը որակի և ընտիրի թշնամին է:

Բայց կարող են լինել արտակարգ դեպքեր, երբ մեծաքանակությունն ու որակը սկսում են հավասարակշռվել ու համադրվել:

Եթե դուք ներկա եք եղել հունիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքին, նկատած կլինեք, թե որքան շատ էին այնտեղ իրավ ազգասեր, բարձրակիրթ, ինտելեկտուալ, ազնիվ, բարեխիղճ, արդար վճռականությամբ տոգորված ու տոկուն մարդիկ: Նրանք իրոք շատ են Հայաստանում, բյուր են, նրանց ուղղակի համախմբել է պետք:

Եվ հիմա համախմբվում են Բագրատ Սրբազանի շուրջ՝ հավատալով ու վստահելով նրան, քանզի լսում են ճշմարիտ ու ազնվական խոսք ու հորդոր:

Հիմա հրամայական է, որ այդ որակյալ ու հայրենասեր հավաքականությունը գերազանցի դեռևս իշխող ցածրակարգ ու պատեհպաշտ զանգվածին, որի համար ազգային, պետական ու հայրենական արժեքներն արհամարհելի են:

Լինենք հայեղեն ու լուսեղեն հավաքականության, ծավալվող օրհնյալ պայքարի մասնիկը: Հատկապես այս օրերին կանգնենք Սրբազանի պարզած դրոշի տակ, որպեսզի ընտիր ու հոգևոր Հայաստանը հաղթի ստորաքարշ ու մորթապաշտ Հայաստանին:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2264

Մեկնաբանություններ